Panorama.am-ը գրում է․

Ֆրանսիայի Սենատը նախօրեին կողմ է քվեարկել վիճահարույց կորոնավիրուսի հավաստանշող կամ տեղորոշող ծրագրի թողարկմանը: 187-ը քվեարկել է հավելվածի օգտին, իսկ 127-ը՝ դեմ: Այս մասին գրում է Euronews-ը։

Նախօրեին ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովը 338 կողմ, 215 դեմ քվեարկությամբ ևս հավանություն էր տվել հավելվածին՝ COVID-19-ի տարածման վերաբերյալ մտահոգությունների պատճառով:

Նշվում է՝ հավելվածը, որը կոչվում է է StopCovid, օգտագործում է Bluetooth-ը՝ որոշում է մարդկանց տեղը։ Երբ մեկ մարդու մոտ COVID-19-ի թեստը դրական է լինում, ապա հավելվածը ահազանգ է ուղարկում նրանց, ովքեր ավելի քան 15 րոպե շփվել են այդ մարդու հետ, որպեսզի նրանք կարողանան ինքնամեկուսանալ՝ կանխելու վիրուսի հետագա տարածումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել