Բավականին «օպերատիվ» կերպով ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց Բաքվի կողմից ուժի և ուժի կիրառման երեկվա սպառնալիքին:

Իհարկե, ադրբեջանական այդ սպառնալիքները չեն կարող փոխել Արցախի հարցում հայ ժողովրդի դիրքորոշումը, սակայն Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում տեղ գտած ձևակերպումները բացառապես հարձակվողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը չընդունելու և ԵԱՀԿ-ի կողմից մշտադիտարկման կասեցման ֆոնին որպես հերթական սպառնալիք դիտել ուղղակի հնարավոր չէ և կարծում եմ, ավելի կոշտ արձագանքի կարիք կար՝ ընդ որում ոչ միայն ՀՀ ԱԳՆ-ի կողմից, այլև միջազգային հանրության և հատկապես Մինսկի խմբի համանախագահների:

Երբ ունես սեփական ԱԳՆ-ի կողմից նման արձագանք, արդեն Ադրբեջանին սաստող միջազգային արձագանք ակնկալելն անիմաստ է: Իսկ երբ հակամարտության կարգավորման իրենց այս մոտեցումն անկեղծորեն արտահայտող Ադրբեջանի այս հռետորաբանությունը ՀՀ վարչապետի կողմից գնահատվում է որպես կառուցողականություն, ընդհանրապես այն սաստող ցանկացած արձագանք ակնկալելն է անիմաստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել