ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դանակահարվածը Արմեն Թումասյանն է, որը ԵՊՀ դասախոս է և հանդիսանում է Ֆիզիկայի ինստիտուտի Միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ իրավապահներին հայտնի է դանակահարողի ինքնությունը և նրան փնտրում են։

Հունվարի 2-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ Կնունյանց փողոցից «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Արմեն Թ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի բուհերից մեկում որպես ամբիոնի վարիչ։

Տեղում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 39-ամյա Արմեն Թ․-ն է։

Քնար Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել