Մեր արտգործնախարարությունն, ինչպես երևում է, կարևոր հարցերի շուրջ հիմնականում արձագանքում է միայն այն ժամանակ, երբ լրատվակայքերից որևէ մեկն է դիմում մեկնաբանության համար:

Վաղն Արցախի Շուշի քաղաքում տեղի ունենալիք նոր նախագահի երդմնակալության արարողությանը նվիրված հայտարարության մեջ Ադրբեջանի արտգործնախարարությունը, դիմելով իր ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանությանը, մասնավորապես նշել է, որ «պատերազմը դեռ չի ավարտվել, և Ադրբեջանն իրավունք ունի բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովել իր տարածքային ամբողջականությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

Այս ապակառուցողական և բանակցություններին ուղղակի հարված հասցնող հայտարարությունից հետո պետք է հաջորդեր մեր արտգործնախարարության հայտարարությունը, որում ոչ միայն պետք է քննադատվեր հարևան երկրի այս ագրեսիվ պահվածքն, այլ միջազգային կառույցերի ուշադրությունը պետք է հրավիրվեր այս սպառնալիքների շուրջ:
Բայց արդեն ժամեր շարունակ նրանց կողմից ոչ մի արձագանք չկա:

Հուսանք՝ գոնե ամենաուշը վաղն առավոտյան ուշացումով ու իրենց նախաձեռնությամբ լռությունը կխախտեն ու կարձագանքեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել