Բաղադրիչներ

1. Սամիթ – 2 փունջ
2. Սխտոր – 1 պճեղ
3. Բուսայուղ – 100 մլ
4. Մեկ կիտրոնի հյութ
5. Կիտրոնի կեղև – 0.5 թ/գ
6. Աղ

Պատրաստման եղանակը

1. Սամիթը մանր կտրատել և տրորել աղով:

2. Կիտրոնի կեղև քերել, ավելացնել սամիթին:

3. Սխտորը ճզմել, ավելացնել սամիթային զանգվածին:

4. Խառնել բոլոր բաղադրիչները, և սոուսը պատրաստ է: Պահել սառնարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել