Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում դատախազության համակարգում նկատվում է կադրերի արտահոսք. մի շարք դատախազներ, այդ թվում՝ վարչության պետի տեղակալներ աշխատանքից ազատման դիմում են գրել։ 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում դատախազությունից չհերքեցին, որ եղել են դիմումներ, այդ թվում վարչության պետի տեղակալի կողմից։ Միաժամանակ ավելացրեցին, որ այս պահին մեկ դիմում ունեն. անձնական պատճառներով, մյուսն էլ ազատվել է՝ թոշակի գնալու պատճառով։ « Ոչ մի արտառոց իրավիճակ չկա»,- ասացին դատախազությունից՝ նշելով, որ դա նորմալ աշխատանքային գործընթաց է և դրանից չի կարելի ենթադրել, որ ինչ- որ բան է կատարվում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մի շարք դատախազների մոտ առկա է դժգոհություն, որ պարտադրված են իրենց իրավական դիրքորոշմանը հակառակ որոշումներ կայացնել ու դա է պատճառը, որ որոշ դատախազներ՝ ազատվելու դիմումներ են ներկայացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել