Նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Հոդվածը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, որը պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:
Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ  2019 թ-ի դրվագով Հակակոռուպցիոն կոմիտեն փակել է Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից:
«Այսօր ցերեկը նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկը և ներկայացրել մի նոր զավեշտալի մեղադրանք: Դրվագը վերաբերում է հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի մի ցուցմունքին, որը կորզվել է սխալ թարգմանության հետևանքով, իսկ հետո դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հերքվել է իր իսկ կողմից»,- նշել էր նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել