Իլհամ Ալիևը հակամարտության կարգավորման միայն մի լուծում կարող է ցանկանալ` Արցախի լիակատար միացումը Ադրբեջանին։ Ցանկացած այլ, անգամ փոխզիջումային լուծման պարագայում նրանց ընտանիքը զրկվելու է իշխանությունից, ինչը նրանց համար ամեն ինչից թանկ է։ Իսկ իշխանությունը երկար պահելու համար նրան պետք է շարունակել իր երկրի ներսում սերմանել հայերիս հանդեպ թշնամանք, մշտապես հայտարարել, որ մուղամ են լսելու Ստեփանակերտում, երկրից դուրս էլ փորձել համոզել, թե ինքը հակամարտությունը լուծելու անկեղծ ցանկություն ունի։
Հ.Գ. Բայց, փաստորեն, մարդ էլ կա, ով հավատացել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել