Բաղադրիչներ
1. Նուշի ալյուր – 3 ճ/գ
2. Փխրեցուցիչ – 3 գ
3. Պարմեզան պանիր – 50 գ
4. Աղ, սև պղպեղ
5. Սխտորի փոշի – 0.5 թ/գ
6. Բուսայուղ – 1 ճ/գ
7. Ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Նուշի ալյուրը, փխրեցուցիչը, սխտորի փոշին, աղը, սև պղպեղը, բուսայուղը և ձուն լցնել տարայի մեջ, ավելացնել քերած պանիրը և լավ խառնել:
2. Ստացված զանգվածը 90 վրկ դնել միկրոալիքային վառարանում՝ առավելագույն հզորությամբ: Հացը պատրաստ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել