Դե լավ, որ նման «գինարբուք» ծավալվեց, որոշեցի ես էլ թեթևակի խառնվել այս «բոլոլային»:
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ըստ էության հայտարարեց, որ ԱԱԾ «թավշյա» նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջնորդական առաքելությամբ «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանը իրեն գործարք է առաջարկել ու մերժում ստացել: Մերժումով իշխանության հասած քայլող-մերժողը մերժվել է: Մերժված մերժողը (գրողը տանի, սերիալի լավ վերնագիր է, երևի մեկնումեկը կթռցնի ճճճ):
Հա, իսկ իրական սերիալը շատ ավելի հետաքրքիր է: «Սերիալասերներին» ադի-բուդու սարեր պետք կլինեն...
Նշված գործարքի սխեման բավականին պարզ ու նաև՝ պարզունակ է. Միքայել Մինասյանին առաջարկվել է «մուծվել» «թավշապետերին «XYZ» խորհրդանշական գումար, այդպիսով «գնել» որևէ քրեական գործ իր դեմ չհարուցվելու երաշխիքային կտրոն, հանդարտ և անդարդ կյանք՝ արտերկրում:
«Վատիկանի պադվալներում», տնական պինցետով զինված, սամասուդ երազողը, ի դեպ, Միլանում դրա համար էր նաև այդպես բորբոքագրգիռ: Հնարավոր է, նաև՝ այդ մերժման պատճառով: Ինչևէ:
Արձանագրված դրվագները հետևյալն են. ա) ամիսներ առաջ, ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպել է Միքայել Մինասյանի հետ, իրենց խոսակցության բովանդակությանը Փաշինյանը տեղյակ է: Ի դեպ, այն ժամանակ Փաշինյանը լռությամբ շրջանցեց իր ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունը: Ինչևէ:
Արթուր Վանեցյանն այն ժամանակ ասաց նաև, որ խոսակցության բովանդակությունը, իհարկե, չի բացահայտի, և բ) Միքայել Մինասյանը հաստատեց, որ հանդիպում եղել է և բացահայտեց խոսակցության բովանդակության հիմնական տարրերը:
Բայց դե, Մեգրե կամ Հոլմս պետք չէր լինել, հասկանալու համար, թե այդ ի՞նչ «մեսիջներ» պիտի Փաշինյանից Միքայել Մինասյանին տարած լիներ Արթուր Վանեցյանը:
Հա, ու երեկ ահա, Միքայել Մինասյանը բացահայտեց, թե կոնկրետ ինչ առաջարկությամբ էր 2019թ. փետրվարի սկզբներին Հռոմ հասել ՀՀ ԱԱԾ տնօրենը: Պատկերավոր ասած, Փաշինյանը որոշել էր «ինդուլգենցիա» նաղդել Միքայել Մինասյանի վրա: Բայց արի ու տես, որ Միքայել Մինասյանը համոզած է, որ իր պետության ու ժողովրդի դեմ նախ՝ մեղքեր չունի, որ մի հատ էլ դրանց թողության վկայագիր գնի, երկրորդ՝ շատերից շատ ավելի հեռատես է և հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի նման մեկի հետ երբեք չի կարելի ոչ որևէ բան պայմանավորվել: Չշեղվենք սակայն:
Հիմա, Միքայել Մինասյանի այս վերջին հայտարարությունը նիկոլական «քայլարած», պրեմիաներով սնուցվող ու ոչ նվիրյալ խառնախմբին իրար է խառնել: «Թավշյա» ռեժիմը, ինչպես ասվում է՝ խուճապի մեջ է: Այդ խուճապով է պայմանավորված այն, որ իշխանական ֆեյքալի ագիտպրոպը հիմնականում անհոդաբաշխ ու անհեթեթ «հակադարձումներ» է անում, բավականին տուպոյ եղանակով փորձելով սլաքներն ուղղել... Արթուր Վանեցյանի դեմ: Վերջինս, ի դեպ, ԱԱԾ համակարգում 20 ամյա աշխատանքի փորձով հանդերձ, այնքան «նյուխ» չունեցավ, որ Նիկոլ Փաշինյանի նման մեկի հետ չի կարելի ու պետք չէ որևէ բան պայմանավորվել: Հուսամ, գոնե տարիների մասնագիտական փորձը Վանեցյանին հուշել է, որ պահպանի որոշակի փաստական արձանագրումներ՝ որ Փաշինյանից նման հանձնարարություններ է ստացել (չնայած, դա իր գլխացավանքն է, ինձ ոչ տաք է, ոչ սառը):
Հա, բայց նկատենք, որ Միքայել Մինասյանը իրեն հայտնի բազմաթիվ դրվագներից միայն մեկի վրայից է, այն էլ՝ խիստ թեթևակն, ավելի ճիշտ՝ մի փոքր վերցրել գաղտնիության շղարշը:
Մինչդեռ, ասելու բան ու փաստեր, անկասկած, ավելի շատ կան:
Իսկ ամենից կարևորը, որ անխուսափելիորեն ծագող հարց է.:
Իսկ մի՞թե Արթուր Վանեցյանը կամ Փաշինյանի «թավշապետական» իշխանության այդ էմիսարներ միայն Միքայել Մինասյանին են նման «սիմվոլիկ մուծման» առաջարկություններ արել: Եվ արդյոք այդ մյուսները նույնպես մերժել են Փաշինյանին:
Մերժողներ, եթե եղել են, ապա անցած երկու տարում երևի հասցրել են կամ կալանավորվել կամ էլ «հարուցված գործ» կամ «գործեր» շալակել:
Մեկ այլ հարց, իսկ կարո՞ղ եք հիշել, թե նախկիններից, Փաշինյանի այպանած կոնկրետ պաշտոնյաներից քանիսն են «թռել»: Արդյո՞ք այդ «թռնելը» գործարքի մաս չի եղել, հասկանալի է, «սիմվոլիկ» մուծումներով:
Իսկ հնարավո՞ր է նման անուններ գտնել, ասենք, Աննա Հակոբյանի գլխավորած բարեգործական հիմնադրամների նվիրատուների ցանկերում: Կամ միգուցե այդտե՞ղ պետք փնտրել այն «հանելուկի» պատասխանը, թե մինչ այդ 2-3 միլիոն դրամ միանգամից չտեսած ՔՊ-ական որոշ դեմքեր որտեղից էին 5-ական միլիոն դրամ գտել՝ իրենց նախընտրական հիմնադրամին փոխանցելու համար:
Հարցեր շատ կան, «նախինների» հնչեղ անուններ՝ նույնպես: Ի դեպ, «արտերկիր՝ մուծման դիմաց» սխեման ժամանակին մեկ այլ նախկին էր բացահայտել՝ Ռուբեն Հայրապետյանը, եթե չեք մոռացել:
Եվ էլի, Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր գործարքների պատմություններ պատմողների թիվն իրականում փոքր չէ: Հարցն այն է, թե ինչը նրանց կդրդի «բացվել»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/3684192824988444?notif_id=1588493936693745¬if_t=notify_me&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել