Անտիֆեյքին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել Նիկոլ Փաշինյանի «փողով հոդվածներ» գրելու տարիների մասին: Փաստորեն, Ստի բարեխոս Նիկոլ Փաշինյանը ժամանակին շատ կոնկրետ շրջանակներից շատ կոնկրետ գումարներ է ստացել ամեն ամիս` իրենց մասին զրպարտող նյութեր չգրելու պայմանով:
Էդ գումարները Փաշինյանին են հասել կոնկրետ այդ ժամանակվա իր լրագրողների միջոցով, որոնցից ոմանք այսօր պատգամավոր են և անգամ Փաշինյանի հետ տարբեր ճամբարներում են: Մեզ հայտնի են դարձել թե՛ գումար տվող օլիգարխների և քաղաքական գործիչների անունները, թե՛ դրանք Նիկոլին բերող լրագրողների անունները: Միայն մի բան ասեմ մինչև վաղը` Նիկոլը Ռոբերտ Քոչարյանից էլ է փող վերցրել չվարկաբեկելու համար: Էսքանից հետո ԶԼՄ-ներին ծախված կարող է անվանել անգամ ամենակեղտոտ ու կոռուպցիոն գործերով հայտնի հանցագործը, բայց ոչ երբեք Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենակոռումպացված ԶԼՄ-ի ղեկավարն է ու դժվար երբևէ լինի մեկը ով կկարողանա գերազանցել նրա ծախվածության աստիճանը:
Հ.Գ. Վաղը Անտիֆեյքը կհրապարակի վերոգրյալի մանրամասները և դուք ինքներդ առիթ կունենաք ծանթանալու մեր պատմության ամենածախված ու գցող լրագրողի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել