Բաղադրիչներ

1. Վանիլային պաղպաղակ – 2 բաժակ
2. Ելակ – 3.5 բաժակ

Շոկոլադե ջնարակի համար՝

1. Կարագ – 70 գ
2. Կաթնային շոկոլադ – 100 գ
3. Կակաոյի փոշի – 1/4 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Ջնարակը պատրաստելու համար հալեցնել կարագը: Շոկոլադը մանրացնել, ավելացնել կարագին, հալեցնել: Ավելացնել կակաոն և խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված:

2. Բլենդերով հարել ելակը և պաղպաղակը: Անհրաժեշտության դեպքում մի փոքր կաթ ավելացնել:

3. Կոկտեյլը լցնել բաժակի մեջ և մատուցել՝ զարդարելով շոկոլադե ջնարակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել