Բաղադրիչներ

1. Կարտոֆիլ – 10 հատ
2. Պանիր – 150 գ
3. Ձու – 6 հատ
4. Ալյուր – 3 ճ/գ
5. Սոխ – 2 հատ
6. Բուսական յուղ – 1 ճ/գ
7. Աղ

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլները խաշել և անցկացնել քերիչով:

2. Ավելացնել ալյուր և խառնել:

3. Ձվերը հարել, ավելացնել կարտոֆիլին, լավ խառնել:

4. Սոխն օղակաձև կտրատել, տապակել բուսայուղով:

5. Յուղապատ կաղապարի մեջ լցնել կարտոֆիլը, այնուհետև՝ սոխը:

6. Շաղ տալ քերած պանիրը:

7. Եփել 30-40 րոպե, 180 С ջեռոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել