Azatutyun.am-ը գրում է․
«Ամերիկան պատրաստ է օգնել Ռուսաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ներկայացնելով երկու երկրների առաջնորդների միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:
«Նախագահ Թրամփը ընդգծել է, որ եթե Ռուսաստանը հավելյալ մատակարարումների կարիք ունենա, Միացյալ Նահանգները օգնության ձեռք կմեկնի, երբ իրենց մոտ էլ արտադրությունը կհասցվի անհրաժեշտ ծավալների: Կարծում եմ, սա նորմալ, դաշնակցային մոտեցում է», - ասել է Լավրովը:
Ապրիլի սկզբին Ռուսաստանը բժշկական պարագաներով ու պաշտպանիչ միջոցներով բեռնված ինքնաթիռ էր ուղարկել Նյու Յորք: Պաշտոնական Մոսկվան նախ պնդել էր, թե դա մարդասիրական օգնություն է, հետո ընդունել, որ ամերիկյան կողմը վճարել է ապրանքի մեծ մասի դիմաց:
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/30553083.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել