Խնձորով այս բուլկիները կատարյալ փափուկ են և հալչում են բերանում։ Բաղադրատոմսը շատ պարզ է։ Դուք կծախսեք ընդամենը կես ժամ և կվայելեք այն մի քանի օր։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Կաթ – 1 բաժակ
- Խմորիչ – 4 գրամ
- Կարագ – 40 գրամ
- Խնձոր – 800 գրամ
- Չամիչ – ըստ ճաշակի
- Աղ – ըստ ճաշակի
- Ալյուր – 3,5 բաժակ
- Շաքարավազ – 6 ճ․գ․
- Ձու – 1 հատ
- Լիմոն – 0,5 հատ
- Դարչին – ըստ ճաշակի
- Վանիլ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Խորը տարայի մեջ խառնեք կաթը, խմորիչը և 3 ճ/գ շաքարավազը։ 10 րոպեով կողքի դրեք։ Այդ ընթացքում խառնեք ձուն վանիլինի հետ, և ընթացքում աստիճանաբար մաղեք ալյուրը։
2. Ձեռքերով խմոր հունցեք, ավելացրեք աղը և կարագը։ Հետո խմորին ավելացրեք խմորիչով խառնուրդը, լավ հունցեք։ Փափուկ, ձեռքերին չկպչող խմոր պետք է ստացվի։
3. Խմորը գնդեք, դրեք թասի մեջ և ծածկեք սննդային թաղանթով։ Թողեք 1-2 ժամ, այն պետք է կրկնակի բարձրանա։
4. Հիմա պատրաստեք միջուկը։ Խնձորը մաքրեք և խորանարդներով կտրատեք։ Ցածր կրակի վրա թավայի մեջ շոգեխաշեք՝ վրան լցնելով մնացած շաքարավազը, լիմոնի հյութը և, ըստ ցանկության, չամիչը։
5. Երբ մոտ 20 րոպեից ջուրը քաշի, ավելացրեք դարչինը, թողեք՝ սառչի։ Այդ ընթացքում արդեն հասունացած խմորը հավասար փոքր գնդերի բաժանեք։
6. Գնդերի վրա սննդային թաղանթ փռեք և թողեք 15 րոպե։ Այնուհետև ամեն մի գունդը թեթև բացեք և մեջը դրեք միջուկը։
7. Կարկանդակները փակեք գնդաձև, շարեք յուղաթղթի վրա և նորից ծածկեք սրբիչով 15 րոպե։
8. Այնուհետև բուլկիների վրա ձվի դեղնուց քսեք։
9. Պատրաստեք 180 աստիճան տաքացված ջեռոցում 15-20 րոպե։