Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի՝ օդի միջոցով հնարավոր փոխանցման մասին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Առողջապահության ոլորտում ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հաղորդել է, որ վարակը կարող է նաև փոխանցվել հիվանդությունն առանց ախտանշանների կրող մարդկանցից։ Նա սակայն ընդգծել է, որ վարակումը հիմնականում տեղի է ունենում կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող մարդուց՝ օդա-կաթիլային ճանապարհով։
Ռայանը նաև նշել է, որ ԱՀԿ փորձագետները զբաղվում են առողջ մարդկանց համար պաշտպանիչ դիմակների օգտագործման արդյունավետության ուսումնասիրմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել