ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է փոխգործակցել Միացյալ Նահանգների հետ՝ նավթի շուկայի հավասարակշռման հարցում:

Այս մասին նա ասել է ուրբաթ օրը՝ համաշխարհային էներգետիկ շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ուզում եմ շեշտել. Ռուսաստանը անհրաժեշտ է համարում ջանքերի համատեղումը»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:

Նա նշել է, որ Մոսկվան ՕՊԵԿ+ գործարքի խզման նախաձեռնողը չէր:

Նրա խոսքով, Ռուսաստանը պատրաստ է գործընկերների հետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը ՕՊԵԿ+-ի շրջանակում, ինչպես նաև պատրաստ է համագործակցել այս հարցում Միացյալ Նահանգների հետ:

Շուկայում տատանումները սկսվել են մարտի 6-ին, երբ ՕՊԵԿ+ի նիստի մասնակիցները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ: Ռուսաստանը չաջակցեց 2020-ի երկրորդ եռամսյակում 1.5 միլիոն բ/օր-ով նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման առաջարկությանը: Գործարքի ձախողումից հետո նավթի գները նվազել են 30%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել