Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում տեղի է ունեցել հերթական հակամիգրանտական գործողություններն՝ ուղղված տեղի ադրբեջանական սփյուռքի ղեկավարի՝ Թահիր Հաջիևի վերահսկողության տակ գտնվող շուկայի։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են միգրանտներ, ովքեր աշխատում էին առանց համապատասխան աշխատանքային թույլտվությունների։ Նրանց գործատուն եղել է «ԶՈՅԱ» ՍՊԸ-ն, որը կապ ունի նույն սփյուռքի ներկայացուցիչների հետ։

Բացի այդ, հայտնաբերվել է նաև ապօրինի հանրակացարան և կրոնական կառույց, որոնց օրինականությունն այժմ ստուգվում է։

Թահիր Հաջիևը, ըստ որոշ տվյալների, ունի ազդեցիկ կապեր իրավապահ համակարգում։ Նրան կապում են մի շարք կոռուպցիոն սկանդալների հետ, այդ թվում՝ խարդախ Գալիբ Ագաևի հովանավորչությունը, ով ապօրինաբար յուրացրել է կրթական ծրագրերի համար հատկացված միջոցներ։

Հաջիևն աջակցել է նաև ազգայնամոլական խմբավորումներից մեկի՝ «Ընդհանուր ժողովրդի բարօրության համար» կոչվող խմբի ղեկավար Ռագիբ Բայրամովին, ով այժմ պատիժ է կրում բանտում։

Պանթյուրքիստական գաղափարների տարածման և իր խմբավորումներին պաշտպանության նպատակով Թահիրն օգտագործել է նաև ադրբեջանցիների մշակութային ինքնավարությունը։ Այս ամենի հետևանքով նրա եղբայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման և տուգանվել 8 միլիոն ռուբլիով, իսկ նրա եղբորորդու՝ Իբրահիմով Էլշանի՝ ՌԴ քաղաքացիությունը դադարեցվել է։

Տեսանյութը՝ BlogNews.am-ի տելեգրամյան ալիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել