
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանը սպառնացել է սննդամթերքի արտահանման նկատմամբ 17%-անոց մաքսատուրքեր սահմանել, հաղորդում է Financial Times-ը։
Սպառնալիքը հնչում է առևտրային համաձայնագրի կնքման համար սահմանված հուլիսի 9-ի վերջնաժամկետից առաջ, հակառակ դեպքում ԵՄ-ն կարող է 50 տոկոս հարկ վճարել Միացյալ Նահանգներ մտնող բոլոր ապրանքների համար։
ԵՄ պաշտոնյաները Financial Times-ին հայտնել են, որ այդ քայլը երկու առևտրային գործընկերների միջև առկա լարվածությունն էլ ավելի սրող քայլ է։
Դեռևս հայտնի չէ՝ սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արտահանման 17%-անոց մաքսատուրքերի բարձրացումը կլինի Թրամփի հայտարարած այլ մաքսատուրքերի լրացո՞ւմ է, թե՞ փոխարինում է դրանք։
Ներկայում ԵՄ ապրանքների նկատմամբ կիրառվում է 10%-անոց հիմնական սակագին, ավելի բարձր դրույքաչափեր՝ ավտոմեքենաների (25%) և պողպատի/ալյումինի (50%) համար։