Բաղադրիչներ
1. Մանանեխի փոշի – 4 ճ/գ
2. Ջուր
3. Աղ – 0.5 թ/գ
4. Շաքարավազ – 3 թ/գ
5. Քացախ – 1 ճ/գ
6. Բուսական յուղ – 1.5 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Մանանեխի վրա գոլ ջուր լցնել, խառնել: Պետք է ստացվի շիլայի խտության զանգված:
2. Վրան լցնել եռացրած ջուր, չխառնել, մի քանի րոպե թողնել, որպեսզի թրմվի:
3. Այնուհետև թափել ջուրը, ավելացնել աղը, շաքարավազը, քացախը և բուսայուղը:
4. Լավ խառնել, փակել կափարիչով և մի քանի օր դնել սառնարանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել