Կորոնավիրուսով վարակված լինելու նշաններից մեկը կոնյունկտիվիտն է։ Այս մասին հաղորդվում է Ակնաբույժների ամերիկյան ակադեմիայի կայքում։
Ամերիկացի բժիշկները հիմնվում են չինացի գործընկերների տվյալների վրա, որոնց համաձայն կոնյունկտիվիտ է ախտորոշվել կորոնավիրուսով հիվանդ յուրաքանչյուր 30-րդ բուժառուի մոտ։ Աչքի լորձաթաղանթի բորբոքում է նկատվել կորոնավիրուսով վարակված ավելի քան հազար չինացիների մոտ, նշում են ակադեմիայում։
Կոնյունկտիվիտից բացի, սակայն, պոտենցիալ վարակվածի մոտ պետք է առկա լինեն հետևյալ ախտանշաններից որևէ մեկը՝ հազ, շնչարգելություն կամ տենդ։
«COVID-19 համավարակի պատճառով բոլոր ակնաբույժները պետք է դադարեցնեն ցանկացած բուժման տրամադրումը, բացի անհետաձգելի օգնությունից»,- խորհուրդ են տալիս Ակնաբույժների ամերիկյան ակադեմիայի անդամները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել