Սինգապուրում որոշել են բանտարկել նրանց, ովքեր հասարակական վայրերում միտումնավոր մեկ մետրից ավելի են մոտենում այլ մարդկանց: Այս մասին հայտնում է The Strait Times- ը:
Նոր կանոնները կսկեն գործել մարտի 27-ից: Բոլոր նրանք, որոնք դիտավորյալ նստում կամ հերթ են կանգնում մեկ մետրից պակաս հեռավորության վրա, տուգանվելու են առավելագույնը 10 հազար դոլարով կամ բանտարկվելու են մինչև վեց ամիս ժամկետով: Նույն պատիժը սպառնում է նաև այն կազմակերպությունների ղեկավարներին, որոնք այցելուներին չեն ապահովի առնվազն մեկ մետր հեռավորության հնարավորություն:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվեց COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն որակեց որպես պանդեմիա: