Բաղադրիչներ
1. Թխվածքաբլիթներ – 6 հատ
2. Զեֆիր – 1 կգ
3. Կարագ – 300 գ
4. Շաքարավազ – 1.5 բաժակ
5. Ձու – 2 հատ
6. Կաթ – 1 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել կաթը և եփել ցածր կրակի վրա՝ մինչև խտանա զանգվածը: Անընդհատ խառնել, չհասցնել եռման:
2. Սառած կրեմին ավելացնել փափկած կարագը և հարել:
3. Զեֆիրները կտրատել:
4. Տորթը հավաքել շերտերով՝ զեֆիր, կրեմ, թխվածքաբլիթների փշրանքներ, զեֆիր և այդպես շարունակ:
5. Տորթը զարդարել ընկույզով և քերած շոկոլադով: Պատրաստի տորթը սառնարանում դնել առնվազն 12 ժամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել