Operativ.am-ը գրում է․
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակորեն հաստատի Սիրիայի հարցով իր դիրքորոշումը եւ բացատրություն տա Ռուսաստանի հետ նրա պայմանավորվածությունների շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Journal du Dimanche-ին:
Լրատվականի տեղեկություններով՝ Մակրոնը ցանկանում է հանդիպել Էդրողանին Ելիսեյան պալատում արդեն երկուշաբթի, սակայն առ այսօր Ֆրանսիայի առաջնորդի մամուլի ծառայությունն այդ առիթով որեւէ պաշտոնական հայտարարություն չի տարածել: Քննարկումների գլխավոր թեմաներից մեկը պետք է դառնա М-4 մայրուղու երկայնքով անվտանգության միջանցքը, որն անցնում է թուրք-սիրիական սահմանին զուգահեռ եւ միացնում Հասեք եւ Հալեպ երկու խոշոր նահանգները:
Ներկայում ՏԱՍՍ-ի թղթակցին չի հաջողվել ստանալ այդ տեղեկատվության պաշտոնական հաստատումը կամ հերքումը:
Հինգշաբթի Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը համաձայնվել են սահմանել հրադադարի ռեժիմ եւ այլ գործողություններ իրականացնել, որոնք ուղղված են սիրիական Իդլիբում իրավիճակի կարգավորմանը: Նրանց կողմից ձեռքբերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ Իդլիբում մարտական գործողությունները կդադարեցվեն շփման գծի ամբողջ երկայնքով մարտի 6-ին՝ հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուն պես: Մարտի 15-ից ՌԴ-ն ու Թուրքիան կսկսեն համատեղ պարեկային ծառայությունը М4 մայրուղու վրա, որի երկայնքով կբացվի անվտանգության միջանցք: