Իդլիբի շուրջ բանակցությունների արդյունքում արձանագրենք․
1. Ռուսական ու սիրիական կողմերը թեև ունեցան ռազմական հաջողություններ, թուրքերից հետ վերցրին դիրքեր, բնակավայրեր, այդուհանդերձ, բանակցություններում ռուսները համաձայնեցին համատեղ վերահսկել իրավիճակը, ինչը ռուսների համար հետընթաց է արձանագրված ռազմական հաջողությունների դիմաց,
2. Թեև Էրդողանը ռազմական դիրքեր կորցրեց Իդլիբում, բանակցությունների արդյունքում շարունակում է պահպանել իր ռազմական ներկայությունը Իդլիբում, շարունակում է վերահսկել իրավիճակը ռուսական կողմի հետ համատեղ,
3. Էրդողանը չզիջեց ռուսներին անվտանգության գոտին։ Հիշեցնեմ, որ ժամանակին Էրդողանը չզիջեց դիրքերը Վաշինգտոնի հետ բանակցություններում, երբ Թրամփը առաջարկում էր համատեղ վերահսկել անվտանգության գոտին,
4. Դեռ պարզ չէ անվտանգության գոտու վերահսկողության շուրջ կողմերի հետագա դիրքային բալանսի հարցը,
5. Ասադը մեծ ջանքերի գնով ազատագրեց 100 և ավել բնակավայրեր, սակայն ներպետական կարևոր մայրուղին համատեղ վերահսկելու են Մոսկվան ու Անկարան, անհասկանալի է մնում Սիրիայի կառավարական ուժերի հետագա ազդեցությունը ու ձեռքբերումների ամրագրման հարցը։