Բայց մի հատ գնահատեք, էլի, թե ինչ կարգի աբսուրդ իրավիճակի ենք բախվել։
Բռնում են ու հատուկ չվերթով Իրանից ՀՀ քաղաքացիների են բերում։ Լավ են անում, իհարկե, եթե մնացած միջոցառումներն էլ ճիշտ անեն, բայց հենց էդ ա, որ չէ՝ մենակ բերում են։
Հետո, էդ քաղաքացիները տաքսիներով ու այլ միջոցներով գնում են տներով։ Երևի օդանավակայանում ջերմությունները չափում են ու վերջ։ Դե գիտեք, Արսեն Թորոսյանն ասել էր, կորոնավիրուսը նենց ստից բան ա, որ հատուկ միջոցառումներ պետք չեն։ Օրինակ՝ երկշաբաթանոց կարանտին՝ Իրանից ժամանածների համար։
Հետո, Իրանից ժամանած քաղաքացիներից մեկն ԻՐ ՈՏՔՈՎ գնում է բժշկի ու խնդրում նա վսյակի իրան ստուգել ու նրա մոտ հաստատվում է կորոնավիրուս։
Փաստորեն՝ եթե չգնար, կարող ա տենց էլ չիմանայինք։
Փաստորեն՝ չգիտենք, թե էդ քաղաքացու հետ Իրանից հատուկ չվերթով վերադարձածներից քանիսը ունի պատասխանատվության այն շեմը, որը դրսևորել է տվյալ քաղաքացին։
Փաստորեն չգիտենք՝ թե կոնկրետ այդ չվերթում արդյո՞ք միայն այդ քաղաքացին է եղել կորոնավիրուսի վարակակիր, կամ էլ արդյո՞ք որևէ մեկը չի վարակվել տվյալ քաղաքացուց։
Հասկանո՞ւմ եք, չէ՞, որ անիմաստ չի վրդովմունքս ու գուցե անհնար էր կանխել կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան, բայց այն, թե ինչպես է այն ներթափանցել ըստ պաշտոնական վարկածի մաքուր քրեական գործ ա տեղով։