Սիրիական ընդդիմության զինված ստորաբաժանումները, որոնց աջակցում է Թուրքիան, գրավել են Իդլիբ նահանգի Սարաքիբ ռազմավարական նշանակության քաղաքը, որը վերահսկվում էր Սիրիայի կառավարական ուժերի կողմից, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ըստ պարբերականի տվյալների՝ ընդդիմադիր ուժերը ուշ երեկոյան մտել են քաղաք: Այնուհետև, մինչև առավոտ շարունակվող դաժան մարտերից հետո, նրանք կարողացել են ամբողջությամբ գրավել քաղաքի կենտրոնը:
Սարաքիբը գտնվում է ռազմավարական նշանակության կարևոր կետում՝ M4 և M5 մայրուղիների հատման կետում:
Հունվար-փետրվարին սիրիական բանակը գրավել էր Իդլիբի էսկալացիոն գոտու գրեթե կեսը՝ ետևում թողնելով թուրքական դիտակետերը: Կառավարական ուժերի առաջխաղացումը վրդովեցրել է Անկարային: Էրդողանը հայտարարել է, որ եթե մինչև փետրվարի վերջ սիրիական զորքերը դուրս չգան դիտակետերի գծից՝ թուրքական բանակը ռազմական գործողություն կսկսի: