ԱՄՆ-ն պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ՝ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։
Բանաձևի նախագիծը նաև կվերացնի Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Դեռևս պարզ չէ, թե երբ այն կարող է քվեարկության դրվել: Բանաձևն ընդունվելու համար անհրաժեշտ է առնվազն ինը կողմ ձայն և Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի կողմից վետո չդնելը։
Հիշեցնենք, որ Ահմեդ ալ-Շարաան նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



