ԱՄՆ դաշնային պաշտոնյան հայտնել է, թե ինչ ուշագրավ նվերներ են համաշխարհային առաջնորդները հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկնոջը վերջին տարիների ընթացքում:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ըստ պետական գրանցամատյանի տվյալների՝ Թրամփը, առաջին տիկին Մելանյան, նախագահի դուստր Իվանկան և փեսա Ջարեդ Կուշները 88 420 դոլար արժողությամբ նվերներ են ստացել 2018-ին: Մինչդեռ 2017-ին այդ ցուցանիշը կազմել էր 140 000 դոլար:

2017-ին Վիետնամի վարչապետը Թրամփին նվիրել է վերջինիս դիմանկարն ամերիկյան դրոշի առաջ և թանկարժեք քարով զարդարված, որի արժեքը կազմել է 1880 դոլար: 2018-ին շարունակելով ավանդույթը՝ վիետնամցի պաշտոնյան ԱՄՆ առաջնորդին նվիրել է իր նկարը ոսկե շրջանակով, որի արժեքը 3100 դոլար է:    

Ամենաարժեքավոր նվերը Թրամփը ստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, այն է գոլֆի պայուսակ Louis Vuitton-ից և լուսանկարների հավաքածու, որոնց արժեքը կազմել է 8250 դոլար:

Նախագահն ու առաջին տիկինը նվեր են ստացել նաև Հնդկաստանի վարչապետից երկուշաբթի Ահմենադաբադ կատարած այցի ժամանակ:

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2018-ին 12 արծաթե մետաղադրամներ էր նվիրել Թրամփին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել