ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը Սամվել Կարապետյանն ու ընտանիքը հաղթել են. Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»: Նշենք, որ այս որոշումը Հայաստանի Հանրապետության կողմից ենթակա է պարտադիր կատարման:
Սա նշանակոմ է, որ «Պուպուլիկը» կարող է և չհասնել իր ամբողջական նպատակին, եթե, իհարկե, Նիկոլը չփորձի խաղեր տալ՝ դուրսը շփոթելով ներսի հետ. ներսում ինչ ուզում՝ անում է, իսկ ա՛յ դրսի դատարանների կողմից կայացված որոշումները պարտավոր է կատարել, իսկ եթե չկատարի, հետևանքներ կլինեն:
Բայց Նիկոլը չգիտե՞ր, որ Կարապետյանը կարող է միջազգային ատյաններ դիմել, եթե գիտեր, այդ դեպքում ինչի՞ համա՞ր էր այս ամենը, ո՞րն էր նպատակը:
Իրականում չկա երաշխիք, որ Նիկոլը չի արհամարհի կայացված որոշումը, քանի որ վերջին հաշվով որոշման չկատարման դեպքում տուժողը լինելու է ոչ թե Աննայի անձնական դրամապանակը, այլ պետությունը, իսկ պետության վրա Նիկոլը խորապես թքած ունի. 7 տարի է՝ ամենօրյա իր գտործողություններով նա դրա մասին է փաստում:

Մնում է տեսնել՝ ինչ արդյունք կգրանցվի գործնականում, ինչ ճակատագրի կարժանանա ՔՊ-ական մի պուպուլիկ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել