Ինքն իրեն որպես զուլալ քրիստոնյա ներկայացնող ՔՊ-ական Հակոբյան Հրաչիկը հայտնել է, որ մասնակցելու է Նիկոլի հակաեկեղեցական կապիկությանը՝ միաժամանակ «դոշ տալով» Աննայի համար. նա միանշանակորեն արդարացրել է Աննայի այն բառապաշարը, որը գործածվում է նրա ֆեյսբուքյան գրառումներում՝ հայտարարելով, թե իր քույրը մեծահոգաբար 5 տարի շարունակ լռել է ու չի պատասխանել իրեն վիրավորողներին: Իսկ հիմա լավ է անում, որ պաշտպանվում է:
Ողջունելով Աննայի սոցցանցային ամենաթողությունը՝ Հրաչիկը վերցնում է անձնական պատասխանատվություն սեփական քրոջ ցուցաբերած վարքի համար՝ Նիկոլի հետ միասին կիսելով նաև քաղաքական պատասխանատվություն: Հետաքրքիր է՝ Հրաչիկի մոտ հարց չի՞ առաջանում՝ ինչու է 5 տարի շարունակ Աննան հայհոյվում: Ա՛յ սրա մասին պետք է նա խոկա ու հանրությանը պարզաբանում տա, այլ ոչ թե գնա ու Վեհարանի դեմ ցույցեր անի Նիկոլի հրահանգով, որ Աննային դուր գա:
Բնական չէ՞, որ Աննային պետք է հայհոյեին, անիծեին ու ատեին այն ամենից հետո, ինչ որ Նիկոլը դրեց հայ ժողովրդի գլխին: Բա ի՞նչ պետք է անեին, ճակատը պաչեի՞ն, դնեին գլխների՞ն բունկերային Աննային:

Հրաչիկն էլ, նրա քույրն էլ, փեսան էլ լպիրշացել են, քանի որ վստահ են՝ տեղները պինդ է, աներեր առնվազը մինչև 2026-ը: Հասարակական կարծիքի վրա թքող չկա, իսկ ընդդիմությունը զբաղված է իրար «միս ուտելով», որի պատճառը ոմն «վոին» է, տառապում է անբուժելի նարցիսիզմով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել