Բայց ի՞նչ կայֆ ձևով ԱՄՆ-ը կորոնավիրուսին բաց թողեց Չինաստան, խփեց չինական միջազգային անվտանգության դիրքերին՝ խախտելով տնտեսական, դիվանագիտական կարևորագույն հիմնասյուներ, խզելով Չինաստան-Իրան կյանքի միջանցքի կենսական գործունեությունը, հիմա էլ սիրուն, հավեսով բերեց-հասցրեց Իրան-Հայաստան սահմանին, մտցրեց վիրուսը Վրաստան, վտանգի տակ դրեց Հայաստան-Վրաստան սահմանը ևս, հիմա էլ «լռիվ պատահաբար» իշխանության եկած «լռիվ պատահական» թավշի ձեռքով, ինչպես խոստացել էր գունավոր իշխանազավթման առաջին օրերին, միակ ճանապարհ կթողնի թուրքուտազիկի հետ ունեցած սահմանների բացման գործոնը՝ բնականաբար, Արցախի հողերի գնով, որը կկոչի «խաղաղության նախապատրաստմամբ» սկսած փուլային գորտեփուկ, ու զբռոդը կցնծա՝ կարծելով, որ փրկված է.... Հետո կգա թուրքը...

Նման հայկական պատմական էջերի վերջում միշտ գալիս ա թուրքը...

Ասածս էն ա՝ բազմակողմանիորեն հետազոտել Չինաստանի ու Իրանի միջև սահմանված հակահամաճարակային նախաձեռնության շրջանակներում նախաձեռնված քայլերը, ուսումնասիրել այս խնդրում Ռուսաստանի գործոնն ու առաջարկած լուծման մեխանիզմները, ու սահմանների ամբողջական փակում մի քարոզեք...

Ամերիկյան կայսերական մեթոդի զոհ ենք դարձել. «Դատապարտյալ, ինչպիսի՞ մահ եք նախընտրում՝ կախաղա՞ն, թե՞ գնդակահարություն»։

#դանդաղ_եփվող_գորտեր
#անմեղ_ամերիկյան_բիոլաբորատորիաներ_Վրաստանում_և_Հայաստանում
#քըխ_Ռուսաստան_որ_պահանջում_էր_բիոլաբորատորիաների_ամբողջական_մոնիտորինգ
#ինքնաբուխ_Տրոյական_Ձի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել