Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 10 հատ
2. Սխտոր – 4 պճեղ
3. Սամիթ – 1 փունջ
4. Կարագ – 50 գ
5. Արևածաղկի ձեթ – 40 մլ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլները լվանալ, կեղևի վրա խաչաձև կտրվածք անել և եփել, մինչև կիսապատրաստ լինելը:
2. Կարտոֆիլները մի փոքր սառեցնել:
3. Յուղաթղթով պատված տապակի մեջ շարել արևածաղկի ձեթով պատված կարտոֆիլները:
4. Եփել 25 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
5. Սխտորը ճզմել և խառնել փափուկ կարագի հետ, ավելացնել կտրատված սամիթը:
6. Կարտոֆիլները հանել ջեռոցից և յուրաքանչյուրի կենտրոնում սխտորային զանգվածից լցնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել