Այսօր սոուսներից ամենատարածվածը մայոնեզը և կետչուպն են, որոնք արդեն հոգնեցրել են:
Բացի դրանից՝ կետչուպը վաղուց արդեն վնասակար մթերքների շարքին է դասվում, իսկ շոգ եղանակին կարելի է թունավորվել մայոնեզից:
Առաջարկում ենք սոուսների 7 բաղադրատոմս, որոնք իրենց համային առանձնահատկություններով գերազանցում են մայոնեզին և կետչուպին:
1․ Իսպանական սոուս՝ սալսա
- 15 հատ չերի տեսակի լոլիկ
- 1 շերտ սխտոր
- 20 գ կանաչ սոխ
- 20 գ սամիթ
- 1 թեյի գդալ բուրավետ քացախ
- 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 1 ճաշի գդալ զեյթունի յուղ
- Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Լոլիկը, սոխը և սամիթը լվանալ:
- Բլենդերով հարել լոլիկը, սոխը, սխտորը և սամիթը:
- Այնուհետև ավելացնել քացախը, տոմատի մածուկը և յուղը:
- Համեմել աղով և պղպեղով:
2․ Աղցանի սոուս
- 3 ճ/գ զեյթունի յուղ
- 2 ճ/գ բուրավետ քացախ
- 1 շերտ սխտոր
- Աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Սխտորի շերտը մանրացնել:
- Փոքր տարայի մեջ լցնել զեյթունի յուղն ու քացախը, ավելացնել սխտորը և լավ խառնել:
- Ավելացնել աղը և պղպեղը, տարայի բերանը փակել և թափահարել:
Սոուսը ավելացնել բանջարեղենային աղցանին:
3․ Սամիթով սոուս
- 20 գ սամիթ
- 6 շերտ սխտոր
- 1 կիտրոն
- ½ թեյի գդալ կիտրոնի կեղև
- 100 մգ զեյթունի յուղ
- Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Սամիթը մանր կտրատել, կիտրոնի կեղևը հեռացնել, կիտրոնը լավ քամել:
- Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով:
- Պատրաստի սոուսը լցնել տարայի մեջ: Այս սոուսը շատ հարմար է օգտագործել մսեղենի և ձկնեղենի հետ:
4․ Սոուս ցաձիկի
- 2 շերտ սխտոր
- 1 վարունգ
- 125 մգ յոգուրտ
- 1 ճ/գ զեյթունի յուղ
- 1 ճ/գ կիտրոնի հյութ
- 20 գ մաղադանոս
Պատրաստման եղանակը
- Սխտորը մանրացնել, վարունգը քերիչով անցկացնել:
- Մաղադանոսը մանր կտրատել:
- Բոլոր բաղադրիչները լավ խառնել թասի մեջ:
Հունաստանում առանց ցաձիկի սոուսի ոչ մի ճաշկերույթ չի անցնում:
5․ Քաղցրաթթու սոուս
- 4 ճ/գ ջուր
- 1 թ/գ եգիպտացորենի ալյուր
- 2 ճ/գ շաքարավազ
- 2 ճ/գ քացախ
- 1 ճ/գ տոմատի մածուկ
- 1 ճ/գ սոյայի սոուս
- 3 ճ/գ նարնջի հյութ
Պատրաստման եղանակը
1. Ոչ մեծ տարայի մեջ եռացրած ջրով բացել եգիպտացորենի ալյուրը:
2. Մետաղե կաթսայի մեջ խառնել շաքարավազը, քացախը, տոմատի մածուկը, սոյայի սոուսը և նարնջի հյութը:
3. Եգիպտացորենի ալյուրի խառնուրդը լցնել կաթսայի մեջ և կաթսան դնել կրակին: Եռալուց հետո կաթսան վերցնել գազօջախից:
4. Սոուսը մատուցվում է տաք վիճակում: Հարմար է եփած կամ տապակած մսի հետ:
6․ Սոուս պեստո
- 60 գ ռեհան
- 2 շերտ սխտոր
- 50 գ պարմեզան
- 3 ճ/գ սոճընկույզ
- 100 մգ զեյթունի յուղ
- Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Լվանալ և չորացնել ռեհանը: Սխտորը խոշոր կտրատել:
2. Փոքրիկ քերիչով անցկացնել պարմեզան պանիրը:
3. Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով, միայն զեյթունի յուղը լցնել 1/3 մասով:
4. Սոուս պեստոյին աստիճանաբար ավելացնել մնացած զեյթունի յուղը անհրաժեշտ խտությունը ստանալու համար:
7․ Պանրով սոուս
- 200 գ հալած պանիր
- 10 մգ բուսական յուղ
- 200 մգ սերուցք
- 3 ճաշի գդալ սոճընկույզ
- 50 գ պինդ պանիր
- Համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Պինդ պանիրը անցկացնել քերիչով:
2. Փոքրիկ կաթսայի մեջ խառնել հալած պանիրը, բուսայուղը և սերուցքը: Խառնուրդը մարմանդ կրակի վրա տաքացնել մինչև եռման աստիճան:
3. Կրակը բարձրացնել և սոուսի մեջ լցնել պինդ պանիրը և համեմունքները: Եվս 3 րոպե եռացնել և վերցնել կրակից: