Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է միջազգային իրադրության ուժգնացող անկայունության մասին: Այդ մասին ասված Է Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ պետության ղեկավարի շնորհավորական հեռագրում, որը փետրվարի 10-ին հրապարակվել Է Կրեմլի կայքում:

«Պահանջվում են Էլ ավելի ակտիվ գործողություններ՝ նպատակամիտված ռազմավարական կայունության ապահովմանը, արդարացի աշխարհակարգի ձեւավորմանը»,- ասել Է նա: Ըստ որում նախագահը նշել Է ռուս դիվանագետների վաստակը տարբեր ուղղություններում, մասնավորապես, սիրիական կարգավորման բնագավառում:

Փետրվարի 5-ին Պուտինը հայտարարել Էր, որ մարդկությունը վտանգավոր սահմանագծի Է մոտեցել տարածաշրջանային հակամարտությունների եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության համակարգի ոչնչացման պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել