• Հայաստանի զարգացմանը հիմա էլ ներկայիս ՍԴ-ն է խանգարում։
  • Հետևաբար պետք է ձերբազատվել «նախորդ ռեժիմի վերջին որջից»։ Բայց ձերբազատման ընտրված մեթոդը հակաօրինական է, հակասահմանադրական (Վենետիկի հանձնաժողովի արձագանքն ու ընտրված իմքայլականների ստորագրությունների բացակայությունը նախագծի ներքո՝ ասվածի վկայություն)։
  • Հետևաբար պատասխանատվությունը պետք է փոխանցել ժողովրդին։
  • Կլինի հարնաքվե։
  • Հետևաբար՝ քարոզչական շրջան։
  • Հետևաբար՝ քաղաքական անկայունություն։
  • Հետևաբար՝ անհաջողությունների համար լեգիտիմ, «հարգելի» պատճառ (առնվազն հաշվի առնելով ավտոմեքենաների բումի անկումն ու Ղազախստանից եկող խնդիրահարույց ազդակները, գազի սակագնի սպասվող թանկացումը և այլ հարակից զարգացումներ, տնտեսությունում խնդիրներ կլինեն):
  • Եվ որ ամենակարևորն է, այդ ամենում կրկին մեղավոր կլինեն Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամները:
  • Ինչ խոսք, ինչ-որ իմաստով իրոք «մաստեր կլաս» է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել