Մի քանի խոսք Ազգային ժողովում երեկ ցուցադրված «պառլամենտարիզմի մաստեր կլասի» մասին
13:49 , 7 փետրվար, 2020
- Հայաստանի զարգացմանը հիմա էլ ներկայիս ՍԴ-ն է խանգարում։
- Հետևաբար պետք է ձերբազատվել «նախորդ ռեժիմի վերջին որջից»։ Բայց ձերբազատման ընտրված մեթոդը հակաօրինական է, հակասահմանադրական (Վենետիկի հանձնաժողովի արձագանքն ու ընտրված իմքայլականների ստորագրությունների բացակայությունը նախագծի ներքո՝ ասվածի վկայություն)։
- Հետևաբար պատասխանատվությունը պետք է փոխանցել ժողովրդին։
- Կլինի հարնաքվե։
- Հետևաբար՝ քարոզչական շրջան։
- Հետևաբար՝ քաղաքական անկայունություն։
- Հետևաբար՝ անհաջողությունների համար լեգիտիմ, «հարգելի» պատճառ (առնվազն հաշվի առնելով ավտոմեքենաների բումի անկումն ու Ղազախստանից եկող խնդիրահարույց ազդակները, գազի սակագնի սպասվող թանկացումը և այլ հարակից զարգացումներ, տնտեսությունում խնդիրներ կլինեն):
- Եվ որ ամենակարևորն է, այդ ամենում կրկին մեղավոր կլինեն Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամները:
- Ինչ խոսք, ինչ-որ իմաստով իրոք «մաստեր կլաս» է: