Բուլկիները ստացվում են շատ փափուկ և օդային։ Այնքան ախորժելի է և անուշաբույր, որ համից չեք կշտանա։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ալյուր՝ 4-4,5 բաժակ
- չոր խմորիչ՝ 11գ
- մածուն՝ 1 բաժակ
- ձեթ՝ 5ճ․գ․
- շաքարավազ՝ 3ճ․գ․
- աղ՝ մի պտղունձ
- դեղնուց
միջուկի համար․
- ցանկացած ջեմ
Պատրաստման եղանակ․
Թեթևակի տաքացնել մածունը, ավելացնել խմորիչը, խառնել և ավելացնել ձեթը, աղն ու շաքարավազը։ Խառնելուց հետո՝ աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, հունցել ձեռքերին չկպչող խմոր, ծածկել սրբիչով և թողնել տաք տեղում մոտ 2 ժամ։
Խմորից փոքրիկ գնդիկներ ձևավորել, դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։
Բաժակի ներքևի հատվածով յուրաքանչյուր գնդիկի մեջտեղի մասում փոսիկ անել։ Լցնել 1,5թ․գ․ ջեմ, իսկ բուլկիի կողքի հատվածներին դեղնուց քսել։
Թողնել 15 րոպե և թխել 180 ջերմաստիճանի ներքո 20-30 րոպե, նախօրոք տաքացրած ջեռոցում։
Բարի ախորժակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել