Operativ.am-ը գրում է.
Ռումինիայի խորհրդարանը անվստահության քվե է հայտնել երկրի նախարարների խորհրդին՝ Լուդովիկ Օրբանի գլխավորությամբ, գրում է Bloomberg-ը։
Դրանով իսկ երկրում անխուսափելի են դարձել արտահերթ ընտրությունները։
Անվստահության քվեն կառավարությանը հայտնվել է, երբ նախարարների կաբինետը եւ Օրբանի Ազգային-լիբերալ կուսակցությունը որոշել են տեղական ինքնակառավարման ընտրությունները երկու փուլով անցկացնելու օրենսդրական նախագիծ առաջադրել։ Ինչպես նշում է թերթը, դա հաշվարկած քայլ էր Ռումինիայի վարչապետի կողմից, որն ուզում է որքան հնարավոր է շատ ձայներ հավաքել ընտրությունների ժամանակ։
Օրբանի կառավարությունը հրաժարական էր տվել իշխանության գալուց ընդամենը երեք ամիս անց։ Օրբանն ինքը կկատարի վարչապետի պարտականությունները, մինչեւ երկրի նախագահ Կլաուս Յոհանիսը առաջադրի վարչապետի իր թեկնածուին։
Նշվում է, թե Յոհանիսն արդեն հայտարարել է, որ ինքը կրկին կառաջադրի Օրբանի թեկնածությունը։