Թուրքական բանակը գնդակոծել է ռուս զինվորականների դիրքերը Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում: Այս մասին հայտնի է  դարձել North Press Agency-ի աղբյուրներին, հայտնում է գործակալությունը Twitter-ում:

Ըստ նրանց տեղեկությունների, գնդակոծման է ենթարկվել քրդական սահմանամերձ Աֆրին մարզի Շարան շրջանում գտնվող գյուղը: Այդ պահին այնտեղ, իբր ռուսական զինծառայողներ են եղել: Լոնդոնում տեղակայված Al-Araby պարբերականի համաձայն, հրետակոծման թիրախը եղել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դիրքերը:

Կողմերից որևէ մեկի կողմից այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Փետրվարի 3-ին Սիրիայի և Թուրքիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել միմյանց դիրքերին: Իդլիբ նահանգում մի խումբ թուրք զինծառայողներ հայտնվել են սիրիացիների կողմից իրականացված հրետակոծության տակ, ըստ Անկարայի, զոհվել է ութ մարդ: Ի պատասխան Թուրքիան գնդակոծել է սիրիական բանակի դիրքերը՝ հայտարարելով կառավարական ուժերի 76 զինծառայողների չեզոքացման մասին: Բացի այդ, չհաստատված տեղեկությունների համաձայն, փետրվարի 1-ին Սիրիայում ԱԴԾ-ի 4 հատուկջոկատային է սպանվել, որոնք, ըստ «Նովայա Գազետա»-ի, ուղարկվել են երկիր՝ նախատեսվող սիրիա-թուրքական բարձր մակարդակի բանակցություններում անվտանգությունն ապահովելու համար:

Այս իրադարձությունների ֆոնին Թուրքիան և Ռուսաստանը փոխադարձ մեղադրանքներ են փոխանակել Սիրիայում հակամարտության կարգավորման հետ կապված պայմանավորվածությունները չկատարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել