Բաղադրիչներ

1. Ձու – 3 հատ
2. Ալյուր – 150 գ
3. Թթվասեր – 3 ճ/գ
4. Շաքարավազ – 100 գ
5. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
6. Խնձոր

Պատրաստման եղանակը

1. Խմորը պատրաստելու համար խառնել ձվերը և շաքարավազը, ավելացնել թթվասերը, փխրեցուցիչը և ալյուրը:

2. Խնձորները շերտատել, շարել տապակի հատակին, վրան լցնել խմորը: Թխել միկրոալիքային վառարանում՝ առավելագույն հզորությամբ, 10 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել