Բաղադրիչներ
1. Ալյուր – 1.5 բաժակ
2. Ձու – 3 հատ
3. Թթվասեր – 1.5 բաժակ
4. Արևածաղկի ձեթ – 3 թ/գ
5. Աղ
6. Սոդա – 0.5 թ/գ
7. Քացախ – 0.5 թ/գ
8. Պինդ պանիր – 150 գ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը թեթևակի հարել, ավելացնել թթվասերը, արևածաղկի ձեթը և լավ խառնել:
2. Այնուհետև լցնել մաղած ալյուրը, աղը և սոդան՝ հանգցրած քացախով:
3. Խմորի կեսը լցնել յուղապատ կաղապարի մեջ:
4. Ավելացնել քերած պանիրը, այնուհետև՝ մնացած խմորը:
5. Թխել 50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել