Շաքարի հիման վրա ստեղծված դեղը բժիշկներին կարող է օգնել վիրուսային վարակների դեմ պայքարի գործում՝ գրիպից և էբոլա տենդից մինչև նոր տիպի կորոնավիրուսը: Ինչպես հայտնել է Ժնևի համալսարանը, վերջինիս մասնագետները բրիտանացի գործընկերների հետ «վերափոխել են շաքարի մոլեկուլները, ինչը թույլ է տալիս պարզ շփման միջոցով ոչնչացնել բազմաթիվ վիրուսներ, և մասնավորապես, այն վիրուսները, որոնք շնչուղիների և հերպեսային վարակներ են առաջացնում»: Իրենց հետազոտությունների մասին գիտնականները պատմել են Science Advances հանդեսում:

Խոսքը վերաբերում է վիրուսների դեմ ցիկլոդեքստրինների՝ այն ածխաջրերի կիրառմանը, որոնք գլյուկոզայի ածանցյալներ են: Դրանք վիրուսների կայունության ուժեղացում չեն առաջացնում և թունավոր չեն: Դրանց մոլեկուլները շփվելիս քայքայում են վիրուսի թաղանթը՝ դրան զրկելով օրգանիզմը վարակելու հնարավորությունից:

Լինելով շատ կայուն՝ ցիկլոդեքստրինները կարող են կիրառվել քսուքի, դոնդողի կամ քթի համար սփրեյի տեսքով:

Ինչպես ընդգծում են հետազոտության հեղինակները, «եթե հաջողվի անցնել» ցիկլոդեքստրինի հիման վրա դեղի «կոնկրետ կիրառման», ապա դա գլոբալ նշանակություն կունենա: Մասնավորապես, այդ միջոցը կարող է օգնել վերջերս Չինաստանում հայտնաբերված նոր տիպի կորոնավիրուսին հակազդելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել