Քանի՞ անգամ եք դեռահաս տարիքում մեծահասակներից լսել այս արտահայտությունը. «Կմեծանաս, կտեսնենք»: Սակայն եղել են նաև այնպիսի դեռահասներ, որոնք ապացուցել են, որ պարտադիր չէ 18+ լինել սեփական հետքը պատմության մեջ թողնելու համար :
Ժաննա Դարկ
13 տարեկանում, չտիրապետելով ռազմական արվեստին, Ժաննա Դարկն իր հետևից տարավ ֆրանսիական բանակին : 1429 թ. նրա զորքը հաղթանակ տարավ անգլիացիների նկատմամբ : Աղջկանից ընդամենը 4 օր պահանջվեց անելու համար այն, ինչը չէին կարողանում անել ամենափորձառու հրամանատարները : Ցավոք, 1430 թ. Ժաննա Դարկը անգլիացիների կողմից գերեվարվեց և մեկ տարի անց այրվեց խարույկի վրա : Չնայած իր կարճատև կյանքին՝ նա դարձավ Ֆրանսիայի հերոսուհի, իսկ 1920 թ. կաթոլիկ եկեղեցու կողմից սրբերի շարքին դասվեց :
Ռոբերտ Ջեյմս (Բոբի) Ֆիշեր
1958 թ. Բոբին ընդամենը 15 տարեկան էր, սակայն արդեն ամենաերիտասարդ գրոսմայստերն էր դարձել: Սակայն աշխարհի ուշադրությանը տղան առավել վաղ էր արժանացել. 13 տարեկանում նա «դարի խաղում» հաղթանակ էր տարել Դոնալդ Բիրնի նկատմամբ : Մինչև 70-ական թվականների վերջը նա շարունակում էր իր մրցանակների քանակը մեծացնել, ինչից հետո դադարեցրեց շախմատային կարիերան : 1992-ին, այնուամենայնիվ, նա վերադարձավ միայն մեկ խաղի համար՝ Բորիս Սպասկու հետ խաղի : Հաղթանակի համար մրցանակը կազմում էր 5 միլիոն դոլար : Բոբին հաղթեց 10 :5 հաշվով :
Մերի Շելի
Հայտնի է դարձել շնորհիվ իր «Ֆրակենշտեյն» գրքի : Գիրքը գրվել է, երբ Մերին 18 տարեկան էր, սակայն, հրատարակվել է արդեն այն ժամանակ, երբ նա արդեն դեռահաս չէր՝ 21 տարեկան էր : Չնայած որ գիրքը լույս է տեսել 1818-ին, այն համարվում է դասական գրականություն և արդիական է մինչ օրս :
Ժոզեֆ Արման Բոմբարդյե
Այս դեռահասը 15 տարեկանում ստեղծել է աշխարհում առաջին ձյունագնացը, որից, սակայն, չի ուրախացել նրա հայրը, ում ֆորդը արտասովոր հայտնագործության վերածվեց : Առաջին ձյունագնացը տարօրինակ ու անկատար տեսք ուներ, բայց հետագայում այն բարեփոխվեց : Իսկ Bombardier ընկերությունն այսօր արտադրում է նաև տրամվայներ, երկաթուղային արտադրանքներ և ինքնաթիռներ :
Բլեզ Պասկալ
Այս երիտասարդը հայտնի է ոչ միայն իր ստեղծած PASCAL ծրագրավորման լեզվով, այլև առաջին հաշվիչի ստեղծմամբ, ինչը տեղի է ունեցել XVII դարում : Տղան որոշել էր գնել հորը, որը զբաղվում էր հարկահավաքությամբ : Այդպես՝ Պասկալը ստեղծեց հաշվիչի նախատիպը : Ցավոք սրտի այդ ժամանակ Pascaloine անունով սարքավորումը ոչ ոքի չհետաքրքրեց, իսկ այսօր մենք մեր կյանքն առանց հաշվիչի չենք պատկերացնում :