Բաղադրիչներ

1. Շամպինիոն – 600 գ
2. Կիտրոնի հյութ – 2 թ/գ
3. Սոյայի սոուս – 4 ճ/գ
4. Սամիթ – 1 փունջ
5. Կարմիր պղպեղ – 1 թ/գ
6. Բուսական յուղ – 4 ճ/գ
7. Աղ

Պատրաստման եղանակը

1. Սունկը լվանալ, չորացնել:

2. Սունկը լցնել տոպրակի մեջ: Տոպրակի մեջ լցնել բուսայուղ, սոյայի սոուս, կարմիր պղպեղ, աղ և մանրացված սամիթ:

3. Փակել տոպրակը, թափահարել և թողնել 30 րոպե: Խորովածի փայտիկները թրջել և շարել մարինացված սունկը:

4. Եփել 15 րոպե 200 աստիճան ջեռոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել