Կիպրոսը քննադատել է իր բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից ապօրինի հորատումներ իրականացնելու ծրագրերը:

Կիպրոսի իշխանությունները հայտարարություն են տարածել, որում քննադատել են հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից ապօրինի հորատումներ իրականացնելու ծրագրերը: «Արևելյան Միջերկրականում Թուրքիան վերածվում է ծովահենային պետության: Չնայած արևելյան Միջերկրականի երկրների միջև առկա էներգետիկ փոխգործակցությանը՝ Թուրքիան, ինքնագլուխ քայլեր անելով, բռնում է միջազգային անօրինականություների ուղին», ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ Թուրքիան անտեսում է Միջերկրական ծովում անօրինական հորատումները դադարեցնելու մասին Եվրամիության կոչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել