Բաղադրիչներ

1. Պինդ պանիր – 150 գ
2. Հավի կրծքամիս – 1 հատ
3. Ձու – 1 հատ
4. Ալյուր – 3 ճ/գ
5. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:

2. Հավի կրծքամիսը մանր կտրատել:

3. Հավի կտորները և պանիրը խառնել, ավելացնել ձու, ալյուր, աղ և պղպեղ, լավ խառնել:

4. Զանգվածից կոտլետներ ձևավորել և դնել բուսայուղով տապակի մեջ:

5. Տապակել 3-5 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել