Հիշողությունների տախտակը դարձել է ճեփ-ճերմակ, ոչ մեկի մասին ոչինչ չի պահպանվել նախկին կյանքից, լրբերը սրբեր են, սրբերը՝ լրբեր։ «Մենք»-ը դարձել է ահռելի ամբոխ, վիրտուալ կյանքում ամեն ինչ ջրի երես է ելել, ամեն ինչի մասին խոսում ենք, չկան գաղտնիքներ, մարդիկ հրապարակավ ատում են մեկմեկու, հրապարակավ վիրավորում, հրապարակավ հայհոյում, չկան սահմաններ, մենք դարձել ենք բաց հասարակության, առանց սահմանների հասարակություն, եւ դա կարծես բոլորին դուր է գալիս, անգամ անլեզու հայվանները այսօր լեզուն են առել, անգամ անհայրենիք շան թուլեքը այսօր հայրենիքից են խոսում, անգամ իրենց ծնողին դավաճանած շան թուլեքը այսօր փողկապ են կապում եւ իրենց թվում է իրենց ճերմակ օձիքների տակից չեն երեւում փռջոտ թաթերը․․Ընտիր ժամանակներ ենք ապրում, ուր լրբերը սրբեր են դարձել, գեյյերը գեղեցկուհիներ, իմպոտենտները՝ իրենց ծուռ կապած փողկապը շփոթում են իրենց մարմնի մասի հետ, ուր ատելության խրախճանք է եւ չա րության շքերթ․․Ընտիր, աննախադեպ ժամանակներ ենք ապրում, կյանքը կողքից անգամ չի հոսում,կյանքը կանգ է առել եւ բոլոր նրանք, ում թվում էր մինչ այժմ ապրում են, հորթային հրճվանքով իրենց կյանքը տեղափոխել են համակարգչի էկրաններից ներս, բոլորը դարձել են գրողներ, կարծիք հայտնողներ, քարոզիչներ․․։ Կյանք է դարձել վիրտուալ իրականությունը, համակարգչի էկրանն է մեր կյանքը Ընտիր, անկրկնելի ժամանակներ ենք ապրում եւ դուխով ատում ենք մեկմեկու, դուխով հայհոյում ենք, մեկը մյուսին վիրավորելով հաճույք ենք ստանում , հաճույք ենք ստանում այս կեղտի մեջ ապրելով, որովհետեւ սա չենք ընկալում կեղտ, մեզ թվում է իրական, կարգին կյանքը էս է, եւ մենք զրկված ենք եղել այս հաճույքներից , մեզանից թաքցրել են այս կեղտոտ հաճույքը։ Հիմա բացվել են դռները, բոլոր փակ պատուհանները այլեւս բաց են, հիմա մեզ համար մաքուր օդը կեղտի, հայհոյանքի, ատեության, դավաճանության, սպանությունների, խնջույքների եւ հոգեմետ դեղերի եւ հոգեկան խանգարումների բույրն է,․․Երանի մեզ, սա է իրական կյանքը եւ մենք ինքնամոռացության մեջ ենք,ինքնաուրացման, մարդը մարդուն հեչ էլ ընկեր ու բարեկամ չի, մարդը մարդուն ատող եւ այդ ատելությամբ լիցքավորվող անասուն է․․Չկա հասարակություն,հա, չկա հասարակություն, բայց կա հպարտ քաղաքացի, , կեցցե եւ հպարտը եւ քաղաքացին, քանի որ հիմա ունենք բաց հասարակություն, որը հպարտությամբ եւ անասելի հաճույքից գռմռալով իր միլիոն անգամ օգտագործված ներքնաշորերը փռում է ձմռան էս չեղած արեւի տակ եւ մերկ պարում է ձյան բարակ շերտի վրա․․․Չկա հասարակություն, կան բաց հասարակությունների ինստիտուտներ, որ մեզ նույնպես գրավեցին իրենց փողերով եւ մենք այլեւս գրավված հասարակություն ենք, բաց, ազատ, գրավված եւ հպարտ հասարակություն․․Մեզանում հիմա անասունները նույնպես խոսել են սովորել եւ անգլուխները արդեն մի քանի գլխանի են․․Սա՞ էր մեր ուզածը,այո, չկասկածեք, հենց սա էր մեր ուզածը, ուրեմն՝ կեցցեն խոսող անասունները եւ մի քանի գլխանի երբեմնի անգլուխները․․․․Կեցցե այս հասարակությունը, որը եկավ վաղը եւ մենք բոլորս պարտավոր ենք ծնկի իջնել այս բաց, շատ բաց հասարակության առաջ եւ երկրպագել այն անասունների փողկապները, որ նրանք ներկայացնում են որպես իրենց մարմնի մաս․․Մենք այլեւս զզվանքից եւ սրտխառոցից զուրկ հասարակություն ենք, մենք թաթախվել ենք ատելության երանելի մահճում եւ բաքոսյան խնճույքները եւ գինարբուքները գլուխները պատովն են տվել մեր բաց հասարակության այս անբռնազբոս խնջույքների առաջ․․Կեցցենք մենք, որ կույր-կույր, հիմար-հիմար, եկանք եւ հայտնվեցինք այս երանության մեջ․․․Ուռռա, ընկերներ, ուռռա, հպարտներ, ուռա ատելությանը եւ կեղծիքին, ուռա, կույրերին եւ անգլուխներին, ուռա, բոլոր ոչխարներին, որ մորթվեցին ու դեռ պիտի մորթվեն, ուռռա բոլոր այն ոչխարներին, որոնք մեր գլխին առյուծ են կտրել, ուռա բոլոր այն ավանակներին, որ իրենց վագր լինելը նոր-նոր են հասկացել, ․․․․Երանի մեզ, երանի մեր բաց, շատ բաց հասարակությանը, էլ ամոթը ո՞ւմ շունն է, այո, երանի մեզ, որ այսօր շատ երջանիկ ատելության մեջ ենք եւ շատ բաց ենք, անամոթաբար՝ բաց, անկեղծ՝ բաց, լպիրշորեն բաց, պոռնիկի պես բաց․․․կեցցե մեր բաց հասարակությունը եւ օղորմի անցնողներին․․․Հիմա մի մեծ ք ար ենք որոնում բոլորս միասին, որ տապանաքար դարձնենք եւ վրան գրենք ․«Աստ հանչի ողջամտությունը»։
Հ․Գ․ Անկեղծ ասած, չեմ էլ ուզում գրել՝ մի քաղաքականացրեք կամ՝ քաղաքականացրեք, թքած,ոնց ուզում եք հասկացեք․․Կեցցենք եւ հանգչենք խաղաղությամբ․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yesayan.mag/posts/1044574865899089?notif_id=1579425183212657¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել