Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Իրանի շուրջ լարվածությունն է բերել ուկրաինական Boeing-ի կործանմանը: Այս մասին հայտնել է Reuters-ը:

Ըստ ճշտված տվյալների, զոհվել է 57 կանադացի:

Թրյուդոյի խոսքերով, եթե տարածաշրջանը լարված չլիներ, ապա Կանադայի բոլոր զոհված քաղաքացիներն «այսօր կլինեին տանը՝ իրենց ընտանիքներում»:

Նա նաեւ ավելացրել է, որ աղետներ լինում են առճակատումների եւ պատերազմների ժամանակ:

«Անմեղ մարդիկ են կրում դժվարությունների առյուծի բաժինը, եւ դա մեզ հիշեցնում է, որ անհրաժեշտ է ժրաջան աշխատել կայունացման համար, անցնելով լարվածության կրճատման այն ճանապարհով, որտեղ չեն լինի հետագա սպանությունները եւ բախումները»,- ասել է Կանադայի վարչապետը:

Նա գտնում է, որ այս իրավիճակում Իրանից պահանջվում է խոստովանություն եւ փոխհատուցման ինչ որ ձեւ:

Դեպի Կիեւ չվերթ կատարող ուկրաինական Boeing-ը կործանվել է հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից քիչ հեռու: Զոհվել են օդանավում գտնվող բոլոր 176 մարդիկ: Ավելի ուշ իրանական զինվորականները հայտարարեցին, որ օդանավին սխալմամբ հարված են հասցրել երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել