ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ քննարկել է հայ–իրանական հարաբերություններն ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական էջից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ գործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը և տարածաշրջանային զարգացումներին։ Կարևորել են անվտանգության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը միտված քայլերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել